Ըստ կայքի՝ այսօր նախատեսված էր հրապարակել գործով վերդիկտը, սակայն դատավորը հայտնեց, որ կարևոր վկա պետք է հարցաքննվի, որից հետո միայն դատավճիռը կկայացնի։
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել Ստեփանյանին։ Հունվարի 4-ին հայտնել էինք, որ իրավապահները պարզել են սպանության հեղինակների ինքնությունը:



































