Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:07

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ըստ ՔԿ-ի՝ Ժ.Շ.-ն Երևանի երկու հասցեում իրականացրել է բազմաբնակարան շենքերի կառուցապատում, սակայն  բնակարանների և ավտոկայանատեղիների օտարումից առաջացող եկամտային հարկը չվճարելու նպատակով նշված հասցեներում առկա անշարժ գույքը ձևակերպել է ինչպես իր հետ բարեկամական կապի մեջ գտնվող, այնպես էլ իրական բնակարաններ ձեռք բերող անձանց անվամբ՝ որպես բաժնային սեփականություն։

Այնուհետև, Ժ.Շ.-ն 2018-2025 թվականների ընթացքում հիշյալ հասցեներում կառուցված շենքերի բնակարանները և ավտոկայանատեղիները  վաճառել է տարբեր անձանց և որպես անշարժ գույքի գնման երաշխիք՝ գնորդներին է փոխանցել նշված գույքի սկզբնական բաժնեմասային սեփականատերերի բաժնեմասերը:

Արդյունքում՝ վերջինս խուսափել է 419 մլն 57 հազար 820 դրամի եկամտային հարկ վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Ժ.Շ.-ն իր ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու դիտավորությամբ՝ թաքցրել է բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու և շահույթ ստանալու հանգամանքը, այդ կերպ կանխամտածված կերպով անվճարունակության հատկանիշներ է ստեղծել և 2021 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշման հիման վրա սնանկ է ճանաչվել՝ զրկելով պարտատերերին իրենց ունեցած գույքային պահանջները բավարարելու իրական հնարավորությունից:

Նշվում է, որ Ժ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով) և 288-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված սնանկություն, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+