Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:28

Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շուրջ 21 մլն դոլար և գույքեր

Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել շուրջ 21 մլն դոլար և գույքեր

Դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ և շարժական գույք, ինչպես նաև շուրջ 21 մլն դոլարին համարժեք գումար, տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որը ներկայացվել է Հակոբյանի, նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի, եղբոր՝ Կարեն Հակոբյանի, վերջինիս կնոջ, դստրերի և ծնողների նկատմամբ։

Մասնավորապես, բռնագանձման են ենթակա 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն, ընդհանուր՝ 122 մլն 614 հազար դրամի չափով 4 փոխառության պահանջի իրավունք, 741 հազար դոլար արժեքով 2 պարտատոմս և 240 հազար դոլարի չափով 2 ավանդ։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 4 մլրդ 524 մլն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 2 մլրդ 814 մլն 926 հազար դրամ, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել կամ բռնագանձել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+