Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:19

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին

Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հունվարի 29-ի ասուլիսին իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Սիմոնյանը դատարանից պահանջել է Քոչարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից «վիրավորական արտահայտությունների համար», այն հրապարակել  Ֆեյսբուք սոցիալական կայքում, անհնարինության դեպքում առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում։

Քոչարյանին լրագրողը հիշեցրել էր Սիմոնյանի հայտարարությունը՝ նախկին նախագահի պաշտոնավարման տարիներին բանակի վիճակի մասին՝ մեջբերելով, որ, ըստ ԱԺ նախագահի, սնունդն ու ջուրը նորմալ չէին մատակարարվում, սպաները նվաստացնում էին զինվորներին։ Քոչարյանն, ի պատասխան, նշել էր, որ Սիմոնյանն «ինչ ասես՝ դուրս է տալիս»։

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Սիմոնյանը, ո՞ւր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ, որ նույնիսկ նորմալ ծառայել է, նման լպրծուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- ասել էր Քոչարյանը։

ԱԺ խոսնակը պահանջել է Քոչարյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Բացի այդ, Սիմոնյանը պահանջել է Քոչարյանից բռնագանձել նաև 530 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 դրամը փաստաբանի վարձատրության գումարն է, 50 000-ը՝ պետական տուրքի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+