ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիական նոր հայց է ներկայացրել Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր դեմ, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել շուրջ 35 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։
Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել դեռևս 2021 թվականին։ Հայցը դատարան էր մուտքագրվել շուրջ երկու շաբաթ առաջ և մակագրվել էր դատավոր Կարապետ Բադալյանին։





































