Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որոշումն ընդունվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մեիա Մելքաձեի կողմից՝ դռնփակ նիստում, հայտնում է Ekhokavkaza-ն:
Ախալայան ներկա չէր գործի քննությանը: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 26-ին:
Ախալայային մեղադրում են խմբակային բռնություն կազմակերպելու մեջ, ինչը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով: Այս հոդվածը նախատեսում է մինչև 9 տարվա ազատազրկում։ Քննության վարկածի համաձայն՝ նախկին նախարարը «բջջային կապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպել և անձամբ ղեկավարել է Պաատա Բուրչուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Նադիրազեի, Պաատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի և այլ անձանց հանցավոր գործողությունները» հոկտեմբերի 4-ին:
Այդ օրը ընդդիմադիրները փորձել էին մտնել նախագահական վստավայր՝ «կառավարության խաղաղ տապալում» կարգախոսով:






































