Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակից հեռացվածների թվում ձերբակալվածներ չկան, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
«Ոչ ադեկվադ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ տարածքից հեռացվել է»,- նշել են գերատեսչությունից։
Մայր Աթոռում այսօր հավաքվել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները, քաղաքացիներ, ինչպես նաև կաթողիկոսի բազմաթիվ աջակիցներ:
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում ժամերգության ընթացքում նշել էր, որ եկեղեցում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով: Նա հորդորել էր եկեղեցում հավաք հրավիրած եպիսկոպոսներին վերադառնալ կանոնական դաշտ:





































