Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:37

Նախնական տվյալներով՝ Միքայել արքեպիսկոպոսին վաղը կտեղափոխեն հիվանդանոց․ փաստաբան

Նախնական տվյալներով՝ Միքայել արքեպիսկոպոսին վաղը կտեղափոխեն հիվանդանոց․ փաստաբան

Շիրակի թեմի բանտարկված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, նախնական տեղեկություններով, վաղը՝ դեկտեմբերի 16-ին, կտեղափոխեն հիվանդանոց, հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը, սակայն, տեղեկություններ չունի, թե հստակ երբ կվիրահատեն Աջապահյանին։

Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգել էր արքեպիսկոպոսի գործով դատական նիստը, ուր քննելու էին Աջապահյանի պատիժը 2 տարվա փոխարեն երկուսուկես տարի դարձնելու մեղադրող կողմի միջնորդությունը։ Փաստաբաններն առարկել էին դատական նիստ անցկացնել, քանի որ դահլիճը փոքր էր։

«Բացի նրանից, որ դահլիճը փոքր է, աշխատանքային իրավիճակն էլ բավականին խնդրահարույց է։ Ուզում եմ համակարգիչս հանել, բայց անհնար է փաստաթղթերի հետ նույն սեղանին համակարգչով աշխատել»,- նշել է Սարգսյանը։

Նշենք, որ Աջապահյանի բազմաթիվ աջակիցներ չէին կարողացել մուտք գործել դատական նիստերի դահլիճ։ Նրանք դահլիճից դուրս էին իրենց աջակցությունը հայտնել նրան։

Արքեպիսկոպոսի պատիժն ավելացնելու հարցով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 15:00-ին։

Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի: Միքայել սրբազանը ցանկություն էր հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, դեկտեմբերի 11-ին «Քրեակատարողական բժշկական կենտրոնն» առաջարկել էր կազմակերպել Աջապահյանին ցուցված վիրահատությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+