Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:03

Վերաքննիչ դատարանը վերահաստատել է 2020թ․ ռազմական դրության ժամանակ մտցված սահմանափակումների ոչ իրավաչափ լինելը

Վերաքննիչ դատարանը վերահաստատել է 2020թ․ ռազմական դրության ժամանակ մտցված սահմանափակումների ոչ իրավաչափ լինելը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է կառավարության բողոքը` վերահաստատելով 2020թ․ հայտարարված ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման սահմանադրական ազատությունների սահմանափակման ոչ իրավաչափությունը, հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2020թ․ իր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ռազմական դրության վերաբերելի սահմանափակումները կասեցվել էին, իսկ 2022թ․ մայիսին դատարանը ռազմական դրության վկայակոչված սահմանափակումները ոչ իրավաչափ էր ճանաչել։

Փաստաբանը մանրամասնել է, որ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո ռազմական դրության ժամանակ տվյալ ոչ իրավաչափ սահմանափակումների խախտման հիմքով տուգանված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև տվյալ սահմանափակումների համար քրեական հետապնդման ենթարկված անձինք կունենան այդ տուգանքները վերանայելու և ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով կրած վնասների փոխհատուցման հնարավորություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+