Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:19

Դաշնակիցների պաշտպանության մասին Նարիշկինի հայտարարությունը հասցեագրված էր Բաքվին և Անկարային. Խրամչիխին

Դաշնակիցների պաշտպանության մասին Նարիշկինի հայտարարությունը հասցեագրված էր Բաքվին և Անկարային.  Խրամչիխին

Ռուսաստանցի քաղաքագետ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի և Ռուսաստանի հետախուզական վարչության ղեկավար Սերգեյ Նարիշկինի վերջին այցերը Հայաստան:

Փորձագետն ընդգծեց, որ այցերի պատճառների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա և հնարավոր չէ որևէ բան հաստատ ասել։ «Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն ուզում է պոկել Հայաստանը Ռուսաստանից, իսկ Ռուսաստանն, ընդհակառակը, ցանկանում է պահպանել այն, չնայած այս դեպքում տեսականորեն չի բացառվում, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն իրար հետ ինչ-որ բան են քննարկել, իսկ Հայաստանը հայտնվել է միջնորդի դերում, բայց, անշուշտ, մենք ոչ մի բան չգիտենք», — ասել է նա:

Ըստ Խրամչիխինի, տեսականորեն խոսքը կարող է գնալ Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր սրման մասին, հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները այն մասին, որ Ռուսաստանը չի ապահովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը, երևում է, ցանկություն ունեն օգտվել նրանից, որ Ռուսաստանը շատ զբաղված է Ուկրաինայում։ «Բայց որքանով է դա իրականացվում, չգիտեմ, ամեն ինչ կարող է լինել», — հավելել է ռազմական փորձագետը:

Մեկնաբանելով Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն բավականաչափ ուժեր ու ռեսուրսներ ունի դաշնակիցներին ու բարեկամներին պաշտպանելու համար, Խրամչիխինը հայտարարել է, որ այդ ուղերձն ակնհայտորեն ուղղված է եղել Ադրբեջանին: «Թեև այդ հայտարարությունը պարտադիր դեմագոգիայի շարքից է, բայց այն հստակորեն հասցեագրված է Ադրբեջանին և կրկին Թուրքիային», — ընդգծել է փորձագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+