Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:26

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը որոշ չափով կապված է ԱՄՆ ֆինանսավորմամբ բիոլաբորատորիաների հարցի լուծմամբ. Վիգեն Հակոբյան

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը որոշ չափով կապված է ԱՄՆ ֆինանսավորմամբ բիոլաբորատորիաների հարցի  լուծմամբ. Վիգեն Հակոբյան

Կենսաբանական լաբորատորիաների խնդիրն արդեն բավականին երկար ժամանակ արծարծվում է և աստիճանաբար հայ-ռուսական հարաբերությունների հիմնասյուներից դառնում: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում գործող ԱՄՆ ֆինանսավորմամբ կենսաբանական լաբորատորիաներին:

«Դեռևս մի քանի տարի առաջ այդ մասին արտգործնախարար Լավրովն էր ազդարարում և նույնիսկ պատրաստվում էին որոշակի պայմանագրեր ստորագրել, որպեսզի Ռուսաստանի առաջ էլ բացվեին այդ լաբորատորիաները: Ռուսաստանի համար դա բավականին զգայուն թեմա է, առավել ևս՝ այս ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի շարք կենսաբանական լաբարատորիաներ հայտնաբերվեցին, որոնք ըստ Ռուսաստանի պաշտոնյաների՝ ըստ էության, ոչ այդքան խաղաղ նպատակներով ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ էին, խոսքը կենսաբանական փաստացի զենքի մասին էր, և գործը հասավ անգամ ՄԱԿ»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ հիմա նորից այդ հարցն առկա է հայ-ռուսական հարաբերություններում, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցից հետո հրապարակված 30 կետանոց հայ-ռուսական փաստաթղթում հստակ կետ կար, որը վերաբերում էր կենսաբանական լաբորատորիաներին, այսինքն՝ Հայաստանի տարածքում ԱՄՆ-ի կողմից ստեղծված կենսաբանական լաբորատորիաներին:

«Բանն այն է, որ այդ կենսաբանական լաբորատորիաների խնդիրը դարձել է անկյունաքարային ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում և ընդհանրապես անկյունաքարային աշխարհաքաղաքական խնդիր Ռուսաստանի և կոլեկտիվ Արևմուտքի միջև: Այս պարագայում ցանկացած խնդիր, որը կապվում է կենսաբանական լաբորատորիաների հետ, որոնք տեղակայված են Հայաստանում, գերզգայուն թեմա է նաև Ռուսաստանի համար, և վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունները շատ ավելի համառ պահանջում են Հայաստանից, որպեսզի այդ լաբորատորիաները բացվեն, դա սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի համար»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում գործող տարբեր քանակի լաբորաատորինաերի մասին է լսել՝ 2-12:

«Ես կարծում եմ, որ դա բավականին զգայուն թեմա է նաև Հայաստանի իշխանությունների համար, քանի որ Հայաստանի իշխանությունների համար, կարծում եմ, բավականին բարդ խնդիր է ԱՄՆ ֆինանսավորմամբ լաբորատորիաները բացել և ավելի թափանցիկ դարձնել Ռուսաստանի պահանջով: Չեմ բացառում՝ այդ խնդրի լուծմամբ է պայմանավորված լինելու նաև հետագայում հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է հնարավոր վտանգներին, ապա այստեղ դժվար է դրա մասին խոսել, քանի որ դա մասնագետների խնդիր է: «Համենայնդեպս այն, ինչ մենք լսել ենք Ուկարինայում տեղաբաշխված լաբորատորիաների շուրջ, երևի թե հուշում է, որ այդտեղ ընդհանուր առմամբ բավականին լուրջ վտանգ կա երկրների բնակչության համար, որտեղ տեղակայված են այդ բիոլաբորատորիաները: Ցանկալի կլիներ հստակ պատասխան ստանալ Հայաստանի իշխանությունների կողմից, թե ինչ են իրենք մտածում այդ խնդրի շուրջ, և ի վերջո, հնարավորություն կա՞ ավելի թափանցիկ գործունեություն ապահովել, որպեսզի տարբեր տիպի խոսակցություններ, գուցե նաև շահարկումներ չլինեն: Այնուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը որոշ մասով պայմանավորվում է այդ հարցի լուրջ պարզաբանումներով և այդ խնդրի լուծմամբ»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ միշտ չէ, որ հաջողվում է միաժամանակ Ռուսաստանի և Արևուտքի պահանջները բավարարել: «Իմ տպավորությամբ՝ Հայաստանն այս հարցում պետք է որոշակի ընտրություն կատարի՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքականությունը և Ռուսաստանի համար այս կենսաբանական լաբորատորիաների գերնշանակությունը»,- ասաց նա և նշեց, որ խուսափել այս անգամ, գուցե, չհաջողվի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+