Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:48

Ինչո՞ւ ՀՀ-ն Իրանի համար ԵԱՏՄ շուկա դուրս գալու կամուրջ չի դառնում․ տնտեսագետը՝ պատճառների մասին

Ինչո՞ւ ՀՀ-ն Իրանի համար ԵԱՏՄ շուկա դուրս գալու կամուրջ չի դառնում․ տնտեսագետը՝ պատճառների մասին

Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանը կարող է Իրանի համար դեպի ԵԱՏՄ, նաև դեպի ԵՄ երկրներ կարևոր կամուրջ հանդիսանալ։ Այդ հնարավորությունը չկարողացան օգտագործել տարբեր պատճառներով։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստում ևս արծարծված այն հնարավորությանը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Իրանի համար դարպաս դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա։

Թե ինչու տարիներ շարունակ այդ դերակատարուրությունը Հայաստանը չի կարողանում ունենալ՝ Պարսյանը նկատեց․

«Օբյեկտիվ պատճառն այն է, որ Հայաստանում էներգակիրների գներն անհամեմատ թանկ են, քան Իրանում։ Օրինակ՝ երբ խոսվում է Իրանի մոտ ազատ տնտեսական գոտու կառուցման մասին, պետք է ասել, որ էլեկտրաէներգիան, գազը Հայաստանում մի քանի անգամ ավելի թանկ են, քան մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող իրանական ազատ գոտու տնտեսվարողների էլէկտրաէներգիան։ Այս պայմաններում Հայաստանում արտադրվող ապրանքները թանկ են։ Բացի այդ, Հայաստանի պետական համակարգը պետք է կարողանա սպասարկել ներդրումային ծրագրերը։ Այսինքն՝ մենք պետք է ունենանք պետական համակարգ, որն ի վիճակի կլինի իրանցի ներդրողի համար ապահովել այդ բոլոր ծառայությունները։ Մենք այդպիսի պետական համակարգ չունենք, մեր պետական համակարգն ի վիճակի չէ միջին, խոշոր ներդրումային ծրագրեր սպասարկել»։

Ըստ տնտեսագետի՝ բացի այդ, որպեսզի Հայաստանը դիտեն որպես տարանցիկ երկիր, պետք է նաև որոշակի քաղաքական հարաբերություններ զարգացնել Իրանի իշխանությունների հետ։

«Իրանի քաղաքական էլիտայի հետ պետք է կապեր ստեղծվեն։ Այդ կապերն այս պահին շատ թույլ են կամ գուցե չկան։ Միայն այդ կապերի դեպքում բիզնեսները կգան Հայաստան։ Քանի դեռ Հայաստանը չի կարողացել իրանական էլիտայի հետ սերտ և գործընկերային կապեր ստեղծել, ապա քիչ հավանական է, որ ներդրումները գան Հայաստան»։

Տնտեսագետն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ԵԱՏՄ-ում կարևորում են Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը։

«ԵԱՏՄ շրջանակներում բեռնափոխադրման տեսանկյունից Հայաստանը չի կարող տարանցիկ երկիր դառնալ, քանի որ բեռները պետք է գային Աբխազիայի տարածքով, բայց Աբխազիայի երկաթգիծը չի գործում, իսկ Ադրբեջանի միջոցով Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու դեպքում Հայաստանի կարիքն ուղղակի չունեն, քանի որ ադրբեջանական կողմը կառուցել է Ռաշտ-Աստարա երկաթուղին, որը թույլ է տալիս շրջանցել Հայաստանը։ Այսինքն՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը եթե ուզում են բեռները երկաթուղով տեղափոխել Իրան, կարող են միանգամից Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգծով դա անել»,- ասաց տնտեսագետը։

Նա շեշտեց՝ թեպետ երկաթուղային տեսանկյունից Հայաստանը ԵԱՏՄ բեռների տարանցիկության մասով մեծ հետաքրքություն չունի, սակայն այլ է իրավիճակը ավտոմոբիլային առումով։

«Եթե ՌԴ-ից ուզում ենք բեռնատարով բեռ տեղափոխել Իրան, ապա այս դեպքում ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով։ Հյուսիս-Հարավի կառուցումն այդ տեսանկյունից Հայաստանը բավականին շահեկան երկիր է դարձնում»,- եզրափակեց տնտեսագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+