Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:51

ԵՄ – ն Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունների հաջող մոդերացիայի գործիքներ չունի. քաղաքագետ

ԵՄ – ն Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունների հաջող մոդերացիայի գործիքներ չունի. քաղաքագետ

Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական գործընթացները, որոնք միտված են են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փոխգործակցությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։

Ինչպես պաշտոնական Բաքուն հայտարարում է, դրանք Բրյուսելում քննարկվող հիմնական թեմաներն են՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերը, ինչպես նաև խաղաղ պայմանագրի ստորագրումը, նշել է փորձագետը:

«Բայց ամեն ինչ չէ, որ այդպես է դասավորվում, ինչպես նշվել է՝ մինչև ապրիլի վերջ է նշանակվել հանձնաժողովի ձևավորման օրը, որը զբաղվելու է սահմանագծման և սահմանազատման հարցերով, իսկ դա տեղի չի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ կարծես թե այնպիսի տեխնիկական հարց, ինչպիսին հանձնաժողովի ձևավորումն է, այնքան էլ հաջող չի իրականացվում», — ընդգծեց նա։

Փորձագետը նշել է, որ եթե խոսենք ԵՄ-ի՝ որպես մոդերատորի հեռանկարների մասին, ապա չկա ոչ մի հաջող քեյս, որտեղ այդ կառույցը հետխորհրդային տարածքում հանդես է եկել որպես արդյունավետ բանակցող:

Որպես օրինակ Պրիտչինը բերել է Մերձդնեստրյան հակամարտությունը, որն այդպես էլ չի կարգավորվել՝ չնայած 5+2 ձևաչափի առկայությանը։

Նրա խոսքով՝ նորմանդական ձևաչափի շրջանակներում Մինսկի պայմանավորվածություններում Եվրամիությունը նույնպես հանդես է եկել որպես երաշխավոր, բայց արդյունքը կրկին հակառան է եղել։ ԵՄ-ն կանգնել է Ուկրաինայի կողմը և դադարել է որևէ կերպ հանդես գալ որպես մոդերատոր և հասնել խաղաղության:

«Ուստի այստեղ էլ չեմ կարծում, որ ԵՄ-ն գործիքներ ունի Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունների իրականացման և հաջող մոդերացիայի համար, նա չունի հակամարտության տրամաբանության ըմբռնում։ Այն փուլում, երբ սկսվել են հանդիպումները, բոլոր առանցքային հարցերը սկզբունքորեն արդեն լուծվել են։ Այսինքն՝ հակամարտությունը կանգնեցվել է ռուս խաղաղապահների կողմից, որոնք հանդես են եկել որպես անվտանգության հիմնական երաշխավորներ, և եռակողմ խմբի շրջանակներում փոխվարչապետների մակարդակով գործընթացը ամենաբարդ հարցերի շուրջ սկզբունքորեն ընթանում է»,-հայտարարել է նա։

Քաղաքագետը հաստատեց, որ ԵՄ շրջանակներում երկու երկրների առաջնորդների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս խաղաղ պայմանագիր կնքելու մասին, սակայն առայժմ պարզ չէ, թե այդ փաստաթղթի ուրվագիծն ինչ կլինի և ինչպես կլուծվեն հարցերը:

«Ուստի ես բավականին թերահավատորեն եմ գնահատում Եվրոպական ջանքերը», — հավելել է նա:

Խոսելով առաջիկայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին՝ Պրիտչինն ասել է, որ եթե հայկական և ադրբեջանական կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են համաձայնեցնել բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման հարցերը, ապա այստեղ սկզբունքորեն ամեն ինչ տրամաբանական է, և հնարավոր է՝ մայիսին նման հանդիպում տեղի ունենա:

«Առաջնորդների հանդիպման համար այն պայմաններում, երբ պայմանավորվածությունների վերաբերյալ որոշակի պլան կա, պետք է համակարգված աշխատանք տարվի խաղաղության պայմանագրի նախապատրաստման, նույն նպատակի հանձնաժողովների ձևավորման ուղղությամբ: Այդ նպատակով պետք է ստեղծվեն համապատասխան հանձնախմբեր», — ասել է նա: Բայց աշխատանքը, որը ազդանշան կտար այն մասին, որ մայիսին Բրյուսելում կայանալիք հանդիպումը կարող է կայանալ և արդյունավետ կլինի, մենք չենք տեսնում», – նշել է փորձագետը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հանդիպմանը, փորձագետը նշել է, որ չի կարծում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում մրցակցություն կա։

«Մրցակցությունն այն է, որ Վաշինգտոնն ունի ինչ-որ մշակումներ և առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որ նրանք բանակցային ինչ-որ ձևաչափի մասնակիցներ են։ Մինսկի խումբը հիմա չկա, այլ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների ջանքերը, որոնք փորձում են ինչ-որ կերպ իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում։ Ես ոչինչ չեմ լսում այն մասին, թե ինչպիսին է կարգավորման ծրագիրը նույն ԱՄՆ-ի համար։ Նրանց համար դա պերֆերիկ հարց է, այն առաջնային չէ։ Կարելի է ինչ-որ կերպ նշել թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, բայց որպես այդպիսին ԱՄՆ-ն ինչ — որ բանի հասնելու հնարավորություն չունի», — հայտարարել է Պրիտչինը։

Ռուս փորձագետը կարծում է, որ եթե Հայաստանը փնտրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններից խուսափելու հնարավորություն, ապա դա նրա գործն է:

Նրա կարծիքով՝ այլընտրանքային ձևաչափեր չկան, գոյություն ունի եվրոպական ձևաչափ, բայց այն կրկին հանգում է մոտավորապես այն բանին, ինչ արդեն ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ։

«Բոլորը ջանքերը գործում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների, փոխգործակցության ուրվագծերի, համագործակցության վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի շրջանակներում», — նշել է նա

Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ հակամարտության դադարեցման և դրա պահպանման ապահովման առանցքային հարցերը ձեռք են բերվել, բոլոր արտաքին մոդերատորներն այժմ փորձում են գործել նույն փիլիսոփայության մեջ և ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել:

Նրա խոսքով՝ հակամարտության ողջ ընթացքում, այսպես կոչված, մոդերատորներից ոչ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկել իրավիճակի սրումը դադարեցնելու համար և ոչնչի չի հասել: Հիմա, երբ իրավիճակը քիչ թե շատ կայուն է ու հասկանալի, մոդերատորների միանգամից մի ամբողջ բանակ է հայտնվել, իսկ դա կողմերի մոտ պատրանք է ստեղծում, որ ձևաչափի փոփոխության հաշվին հնարավորություն կա հասնել իր համար ավելի շահավետ պայմանների։

«Բայց դա այդպես չէ, միևնույն է, պետք է գնալ փոխզիջումների, կատարել պայմանավորվածությունների շրջանակներում ձեռք բերված պարտավորությունները, այլ սցենարներ չկան։ Սեղանի փոփոխությունից, որի հետևում խոսակցություններ են ընթանում, առարկան չի փոխվում», — ամփոփել է Պրիտչինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+