Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:08

Անելանելի իրավիճակ է, մեզ օպերատիվ քայլեր են պետք. հ/կ ղեկավարը՝ ցորենի պաշարների, նաև պարենային անվտանգության մասին

Անելանելի իրավիճակ է, մեզ օպերատիվ քայլեր են պետք. հ/կ ղեկավարը՝ ցորենի պաշարների, նաև պարենային անվտանգության մասին

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին տնտեսագետներն արդեն հստակ տնտեսական հետևանքների մասին են մատնանշում: Ի թիվս այլ խնդիրների՝ Հայաստանի դեպքում խնդրահարույց է ցորենի հարցը, որի մեծ մասը ներկրվում է հենց Ռուսաստանից:

«Սպառողների ասոցիացիա» հ/կ Արմեն Պողոսյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է խնդրին՝ դիտարկելով նաև Հայաստանում առկա իրավիճակը, որն այլ է 44-օրյա պատերազմից հետո: Խոսքը մասնավորապես այն փաստի մասին է, ըստ որի՝ Հայաստանը չունի հացահատիկի այն պաշարները, որն ուներ մինչ այդ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում կային հսկայական հողեր, որոնք ապահովում էին նաև մեր հացահատիկի պաշարները։

«Կա պարենային անվտանգության մասին օրենք: Այնտեղ ասվում է, որ պարենի պաշարները պետք է առնվազն 3 ամսվա լինեն: Այսինքն, ներմուծելուց կամ արտադրելուց որոշակի քանակ պետք է որպես պաշար պահվի, որպեսզի այն օգտագործվի արտակարգ իրավիճակներում, այդ թվում՝ պատերազմի ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ պաշարների մասին տվյալներ չհայտնելը ճիշտ մոտեցում չէ:

«Մեզ մոտ ցորենի 60 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից կամ մոտակա այլ երկրներից: Մեր երկիրն այդքան մեծ չէ, որ կարողանա այդ պաշարն ապահովել: Մանավանդ, երբ մենք բավականին տարածքներ կորցրինք Արցախում: Ու այս տեսանկյունից պաշարների առումով ցանկացած հարցադրում պետք է արձագանք ստանա, որին կհետևեն նաև հստակ քայլերը: Քանի որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ու առկա ընդհանուր իրավիճակն ազդելու են նաև ցորենի գնի վա, մեզ մոտ թանկացում է սպասվում: Այս առումով անելանելի իրավիճակ է: Մեր տնտեսական բլոկի ղեկավարները, կառավարությունը պետք է շուտ կողմնորոշվեն ու մտածեն ցորենի պաշարների մասին: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել գյուղմթերքի բաշխման վրա՝ աշնանը մեզ համար բարենապաստ բերք ստանալու տեսանկյունից: Մենք չենք կարող խնդիրն անտեսել ու ամեն ինչ ինքնահոսի թողել: Մեր ցորենի արտադրությունը 40 տոկոս է, 40 տոկոսը կարող է դառնալ 45, բայց 100 երբեք չի դառնա»,-ասաց Արմեն Պողոսյանը՝ շեշտելով օպերատիվ քայլերի անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով՝ ցորենի գնի բարձրացումն անխուսափելի է և այն, բնականաբար, ազդելու է նաև հացի գնի թանկացման վրա. «Իսկ հացի գնի թանկացումն իր հետևից կբերի մակարոնեղենի, թխվածքների, հացաբուլկեղենի շղթայական թանկացմանը: Սրանք այն ապրանքներն են, որոնք մեր բնակչության սպառողական զաբյուղում այս զգալի տոկոս են կազմում»:

Նա հիշեցրեց, որ կյանքը մեզ մոտ առանց այդ էլ ավելի է թանկացել, նաև վատթարացել. «Երկու ամսում հայտնի դարձավ միանգամից երեք ծառայության սակագների բարձրացման մասին: Խոսքը ջրի, էլեկտրաէներգիայի, առաջիկայում նաև գազի սակագնի բարձրացման մասին է: Իսկ հացի գնի հնարավոր թանկացումն էլ ավելի կխորացնի իրավիճակը»:

Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ քայլերի շարքում կարող է լինել նաև հարևան այլ երկրների շուկաների ուսումնասիրությունը:

«Հարևան երկրներից շատերը ևս ցորենի պաշար ունեն: Պետք է ուսումնասիրել ու անհապաղ բանակցություններ սկսել: Այդկերպ հնարավոր է որոշ չափով կոնպենսացնել Ռուսաստանից ներմուծվող ցորենի պակասը: Մինչդեռ այս ամենը մասնագիտական աշխատանք է պահանջում, ինչը չեմ տեսնում կառավարության և ԱԺ տնտեսական հանձնաժողովում: Նաև ջախջախված տնտեսության պայմաններում կառավարությունում քննարկում են, թե աղամանը սրճարանում ինչպես և որտեղ պետք է դնել: Բացի այդ, գումար են ծախսում ծխախոտը ծածկելու համար: Բայց այս իրավիճակում պարենային անվտանգությունից կարևոր էլ ի՞նչ կարող է լինել: Իհարկե՝ միայն բանակը: Այլ կարևոր բան այս պահին չկա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+