Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:11

Դիլիջանում բիզնեսը ծաղկում է. Հովսեփ Վերենյան

Տավուշի մարզի Դիլիջանում զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է, որոնցից մոտ 30-35 տոկոսը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց գործարար Հովսեփ Վերենյանը:

Նրա խոսքով՝ կան նաև Իրանից զբոսաշրջիկներ, այցելուներ ունեն նաև Վրաստանից:

Ձեռնարկատեր Հովսեփ Վերենյանի եկամուտը ձևավորվում է զբոսաշրջային ենթակառուցվածքների օբյեկտների վարձակալությունից, ինքը շարունակում է զբաղվել սեփական գործով՝ շինարարությամբ:

Բիզնեսմենը նշեց, որ քաղաքում նկատվում է ձեռնարկատիրական գործունեության աճ: Դիլիջանում տեղացի և օտարերկրյա ներդրողները գրեթե ամբողջությամբ հող են գնել, և ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում․ հյուրատներ և սննդի կետեր են կառուցվում։

«Աշխատանքի մի մասն արդեն ընթացքի մեջ է, մյուսը՝ հաջորդ տարի: Ազատ տարածքներ չկան, իմ օբյեկտների կողքի ազատ հողատարածքները գնել են և շինարարություն են կատարում։ Շինարարություն կատարվում է ոչ միայն Դիլիջանում, այլև ամբողջ շրջանում՝ Հաղարծինից մինչև Գոշ։ Տարածաշրջանն ակտիվորեն զարգանում է, եթե ամբողջ Հայաստանը զարգանար նույն տեմպերով, մեր ժողովուրդը նման անբարենպաստ վիճակում չէր հայտնվի»,- նկատեց գործարարը:

Հովսեփ Վերենյանի խոսքով՝ բիզնեսն ակտիվանում է, քանի որ հարկային օրենսդրությունն է պարզեցվել, ինչը խթանում է ոլորտը զարգացմանը։

«Տարեկան մինչև 24 մլն դրամ եկամուտ ունեցող ֆիզիկական անձինք գրեթե ամբողջությամբ ազատված են տարբեր տեսակի հարկերի վճարումից: Նրանց համար, ում եկամուտները գերազանցում են այս շեմը, հարկի դրույքաչափը կազմում է ընդամենը 5%-ի, ինչը նույնպես փոքր-ինչ նպաստում է բիզնեսի զարգացմանը: Կարող եմ ասել, որ բիզնեսը ծաղկում է Դիլիջանում, և եթե խաղաղություն լինի, այն ավելի լավ կլինի»,- եզրափակեց Վերենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+