Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:57

Ինչպե՞ս հետազոտող ռոբոտի գաղափարը միավորեց չորս ընկերներին ու իրականություն դարձավ

Armenia Today-ը շարունակում է ստարտափ-նախագծերի վերաբերյալ հրապարակումների շարքը, որոնք ընտրվել են սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի ընթացքում: Մեր հաջորդ հյուրն Անդրանիիկ Ոսկանյանն է: Նա պատմել է մի գաղափարի մասին, որն այսօր արդեն իրականություն է դարձել:

Անդրանիկ Ոսկանյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:

«Գաղափարը դեռ 2018 թվականին է ծնվել: Մենք որոշեցինք սարքել մի ռոբոտ, որը պետք է անցնի խողովակատարների միջով՝ կլինեն դրանք թե՛ գազատար, թե՛ ջրատար և թե՛ նավթատար խողովակներ: Ռոբոտը պետք է ներսից հետազոտի դրանք, այսինքն՝ գտնի դրանց վնասված ու խցանված հատվածները: Չորս ընկերներով հավաքվել ու որոշել ենք իրագործել գաղափարը: Ստեղծել ենք տարբեր տեսակի նախատիպեր, լաբորատոր փորձարկումներ ենք իրականացնել: Ու բոլորովին վերջերս հանդիպել ենք «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ: Պայմանավորվել ենք արդեն արտադրական նշանակության ռոբոտը պատրաստ լինելուն պես այն ռեալ փորձարկել հենց իրենց ընկերության ջրատար խողովակների մեջ»,- Armenia Today-ին պատմեց Անդրանիկը:

Չորս ընկերներից բաղկացած թիմը մի շարք միջազգային ու տեղական մրցույթների է մասնակցել:

«Մենք թե՛ տեղի, թե՛ միջազգային մրցույթներում մեծ արդյունքներ ենք ունեցել: Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից 2,5 մլն դրամ դրամաշնորհ ենք ստացել: Բոլոր մրցույթներում հիմնականում հաղթել ենք, ինչը ոգեշնչել է մեզ, և մենք հասկացել ենք, որ գաղափարն ու պրոդուկտն ապագա ունեն, մարդիկ զգում են դրա կարիքն ու կա դրա անհրաժեշտությունը: Բացի միջազգային մի շարք մրցույթներից, վերջերս մասնակցել ենք նաև Դիլիջանում անցկացված «Buissup Global Forum»-ին, որտեղ ևս հաղթողների շարքում էինք»,- ասաց Անդրանիկը:

Անդրանիկ Ոսկանյանը, Լենդրուշ Հարությունյանը,  Արթուր և Արտյոմ Համոբյանների ընկերությունը տարիների պատմություն ունի: Չորսն էլ ընդհանուր շատ գաղափարներ ունեն, բայց այս պահին հենց հետազոտող ռոբոտի նախագիծն են կյանքի կոչելու:

Անդրանիկի խոսքով՝ այս փուլում արդեն մրցույթների մասնակցելու ցանկություն չունեն:

«Արդեն ռոբոտը որպես արտադրանք ենք ուզում ստեղծել: Մրցույթները, անկեղծ ասած, մեզ գործից հետ են գցում: Այդ ժամանակը, որը ծախսում ենք մրցույթներին նախապատրաստվելու ու մեր գաղափարը ներկայացնելու վրա, կծախսենք արտադրական նշանակության ռոբոտ ստեղծելու վրա: Երբ արդեն հաղթեցինք նաև «Buissup Global Forum»-ում ու հուշագիր ենք ստորագրել, անցնելու ենք արդեն ռոբոտի արտադրական նախատիպը ստեղծելու աշխատանքներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Armenian Business Forum 2021-ի շրջանակներում Buissup Global Forum-ի բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Armenian Business Forum 2021-ը տեղի է ունեցել «Tashir group»-ի ֆինանսավորմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+