Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:33

Վստահ եմ, որ միասին կփոխենք մեր երկրի ներդրումային միջավայրը. Հայկ Իգնատյանի ուղերձը

Հայաստանի Դիլիջան առողջարանային քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկել է BuissUP Global Forum-ը, որը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Իր բացման խոսքում «Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը նշեց, որ ասոցացիան ստեղծված է լինելու յուրօրինակ կամուրջ հայ գործարարների միջև ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ «Մեզ համար գլխավոր ռեզիդենտներ են հանդիսանում ոչ միայն հաջողակ գործարարները, այլև ապագա գործարարները, որոնց զարգացման գործում մենք մշակել ենք  մի քանի կրթական ծրագրեր։ Այդ ծրագրերից մեկը Buissup Global Forum-ն է, որին այսօր մենք բոլորս ներկա ենք»,-նշեց Ղումաշյանը։

Նա ընթերցեց նաև «Տաշիր» ԲՀ փոխնախագահ, «Հայ գործարարների ասոցացիայի» գործադիր կոմիտեի նախագահ Հայկ Իգնատյանի ուղերձը, որում նշված էր. «Հարգելի գործընկերներ, «Հայ գործարարներ ասոցացիայի» անունից ողջունում եմ բոլորիդ Buissup Global Forum-ի պաշտոնական բացման արարողությանը։ «Հայ գործարարների ասոցիացիան» ստեղծվել է՝ դառնալու յուրահատուկ հարթակ երիտասարդ ձեռնարկատերերի և կայացած գործարարների համար։ Մեր գլխավոր նպատակներից մեկն է աջակցել հայ երիտասարդ ձեռնարկատերերին՝ զարգացնելու սեփական բիզնես-գաղափարներն ու կյանքի կոչելու դրանք։ Արդեն իսկ ներկայացվել են շատ հետաքրքիր և բազմապրոֆիլ նախագծեր, որոնցից այս օրերի ընթացքում կընտրվեն լավագույնները։ Ուրախ եմ, որ այս օրերին հնարավորություն կունենաք անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել պրոֆեսինալ մասնագետների կողմից, որոնք ձեզ, անշուշտ, անհրաժեշտ կլինեն նաև հետագայում։ Արդյունքում արդեն Armenian Business Forum  2021-ի ներդրումային ֆորումի շրջանակներում ակնկալում ենք, որ լավագույն  նախագծերը կյանքի կկոչվեն։ Վստահ եմ, որ միասին կփոխենք մեր երկրի ներդրումային միջավայրը»։

Նշենք, որ Buissup Global Forum-ն իր դռները բացեց Դիլիջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: Ֆորումին մասնակցում են ֆորումի կազմկոմիտեի կողմից ընտրված երիտասարդական սկսնակ նախագծերի թիմեր: Ֆորումի մասնակիցները կկարողանան անմիջականորեն շփվել 25 հրավիրված առաջատար բիզնես փորձագետների հետ և աշխատել իրենց նախագծերի որակի վրա, բարձրացնել նրանց գրավչությունը պոտենցիալ ներդրողների համար:

Այս միջոցառման հայտարարված բանախոսների ցանկը հետևյալն է. Սամվել Գևորգյան` BSC հիմնադիր, Արմեն Ավագյան` Danz.am-ի և Metrica ընկերության առևտրային տնօրեն, Նժդեհ Հովհաննիսյան` Հայաստանի ամերիկյան համալսարանի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) տնօրեն, Դավիթ Թավադյան՝ MEDKON-ի գործադիր գործընկեր, Գևորգ Պողոսյան՝ The Crowdfunding Formula-ի հիմնադիր, Տիգրան Չիբուխչյան՝ Yell Extreme Park-ի հիմնադիր,  Արթուր Սահակյան՝ Coca-Cola Hellenic Bottling Company Armenia ընկերության գլխավոր տնօրեն, Հովիկ Մուսայելյան՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, Հակոբ Հակոբյան՝ Startup Armenia հիմնադրամի համահիմնադիր, Քրիստինա Պետրուխնովա՝ Գործարար տեղեկատվության աջակցության կենտրոնի հիմնադիր ու գործադիր տնօրեն։

Buissup Global Forum-ում ներկայացված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան սեպտեմբերի 20-ին Dvin Music Hall-ում իրենց ստարտափները ներկայացնել ազդեցիկ հայ գործարարներին` նրանցից ներդրումային աջակցություն ստանալու համար: Նշենք, որ նախագիծն իրականացվում է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+