Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:47

Մեր սահմանները կարող են փոխվել, բայց միայն դեպի առաջ. ԱՀ նախագահի թեկնածու

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կկայանան նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Armenia today-ը ընտրություններին ընդառաջ սկսում է հարցազրույցների շարք՝ Արցախի նախագահի թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել նրանց նախընտրական ծրագրերն ու տեսլականն ապագայի հանդեպ։

Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին արդեն հայտարարել են մոտ մեկ տասնյակ գործիչներ: Armenia today-ը հարցազրույց է ունեցել նրանցից մեկի՝ ԱՀ և ՀՀ պատմության մեջ նախագահի առաջին կին հավանական թեկնածու Քրիստին Բալայանի հետ (հավանական, քանի որ թեկնածուների գրանցումը սկսվելու է փետրվարի 5-ից):

Իրավաբանի մասնագիությամբ Քրիստին Բալայանը ծնվել է Բաքվում, այնուհետև ընտանիքով վերադարձել Արցախ, շուրջ 20 տարի աշխատել է Ստեփանակերտի Ստեղծագործական կենտրոնում և այժմ երկու երեխաների մայրը ցանկանում է իր և բոլոր երեխաների համար արժանավայել ապագա ապահովել: «Տղամարդ կամ կին կարևոր չէ, կարևոր է ինչ-որ բան դեպի լավը փոխելու ուժ գտնել ինքդ քո մեջ, փորձել վերարժևորել մեր արժեքները: Վերջին շրջանում ավելի շատ եմ մտածում, որ բարությունը, անկեղծություն, փոխհասկացողությունը իրենց տեղը զիջում են նյութական արժեքներին, կենդանական բնազդներին: Իսկ բարձրագույն արժեքները կորչում են»,- նշում է Քրիստինը:

Նրա համար զարմանալի է, որ տղամարդիկ իրեն՝ որպես թեկնածուի ավելի դրական են վերաբերում, քան կանայք: Կարծում է, որ կանանց կողմից ավելի մեծ աջակցություն պիտի լինի, որովհետև մինչև կինը իշխանության չգա շատ խնդիրներ չեն լուծվի:

Նախկինում Արցախի Ժողովրդավարական կուսակցության անդամ Քրիստին Բալայանն այժմ անկուսակցական է, չի ընդունել մի քանի կուսակցությունների կողմից համագործակցելու առաջարկը: «Գտնում եմ, որ սխալ է խորհրդարան մտնելու համար կուսակցություն ունենալը: Մեր բնակչության մեծամասնությունն անկուսակցական է, նրանք ստիպված ինչ-որ կուսակցության նախապատվություն պիտի տան: Դա հանգեցրել է նրան, որ այսօրվա դրությամբ 25 կուսակցություններ կան, ինչքանո՞վ է դա ճիշտ փոքր Արցախի համար»,- գտնում է Քրիստինը:

Ըստ Քրիստինի՝ բոլոր թեկնածուների համար ինքնադրսևորվելու հնարավորոթյունները հավասար են: Ուղղակի տարբեր թեկնածուներ տարբեր ֆինանսական կարողություններ ունեն, ինչ վերաբերում է իրեն, ինքը միայն մեկ շտաբ է ունենալու:

Քրիստին Բալայանը չի կարող հստակ ասել, թե արդյոք հասարակությունը պատրաստ է կին նախագահ ունենալուն թե ոչ, բայց հաստատ համոզված է, որ ինքը պատրաստ է. «Ես ընդամենն ուզում եմ արժանավայել ապրել իմ երկրում, սա իմ հայրենիքն է: Ես չեմ ցանկանում ուրիշ տեղ ապրել, բայց չեմ էլ ուզում իմ երկրում «երրորդ սորտի» մարդ լինել: Մեր հասարակության մեջ չկա միջին խավ՝ կան հարուստներ և աղքատներ: Պետք է այնպես անել, որ ողջ ժողովուրդը լավ ապրի, ոչ թե հատուկենտ մարդիկ: Սահմանադրության մեջ նշվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և յուրաքանչյուրն իրավունք ունի արժանապատիվ ապրելու: Հենց այս կետի իրագործումն է իմ հիմնական խնդիրը»:

Քրիստին Բալայանը լրիվությամբ ծանոթ չէ Ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերին, գտնում է, որ մեր սահմանները կարող են փոխվել, բայց միայն դեպի առաջ. «Դեպի հետ մենք ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունենք»:

ԱՀ նախագահի թեկնածուի համար այս համատեքստում խիստ կարևոր է 2016թ. Ապրիլյան դեպքերին ճշգրիտ գնահատականներ տալը, մեղավորներին պատասխանատվության կանչելը:

Տարիներ շարունակ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող, հեռավոր գյուղերում ապրող սակավակարող ընտանիքներին սոցիալական տարբեր ծրագրերով աջակցած Քրիստինը շրջաններում աշխատատեղերի ստեղծման, գյուղացիներին նոր ծրագրեր, բանաձևեր առաջարկելու խնդիր է տեսնում: «Եթե մարդկանց իրազեկենք, ճիշտ ուղղություն տանք, համակարգենք նոր ծրագրերի ներմուծումը, կարող ենք գյուղատնտեսությունը զարգացնել, որի համար մեծ հնարավորություններ կան»,- համոզված է Քրիստին Բալայանը:

Վերջին տարիներին երիտասարդների հետ շփվելով համոզվում է, որ նրանք ուզում են փոփոխություններ մտցնել: «Նոր սերունդը սովորելու ծարավ ունի, երիտասարդական նոր ծրագրեր են գործում: Ապագան նրանց ձեռքին է, եթե մենք ինչքան հնարավոր է շուտ սկսենք փոփոխություններ անել, այնքան շուտ արդյունքներ կունենանք»,- ասում է Քրիստին Բալայանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+