Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:01

Հայաստանի պատմությունը դեռ չի ավարտվել․ Գեորգի Դերլուղյան (տեսանյութ)

Հայաստանի պատմությունը դեռ չի ավարտվել։ Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուղյանը՝ անդրադառնալով երկրում առկա ճգնաժամի հաղթահարման հնարավորություններին։ Նա խոսել է նաև Հայաստանի՝ մշտական անկայուն վիճակից դուրս չեկող պետությունների ցուցակում հայտնվելու հնարավորության մասին։  

«Ես հույս ունեմ, որ աշխարհում տնտեսական աճի վերականգնմամբ Հայաստանի համար ևս ինչ-որ բան կփոխվի։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Հայաստանն, անկասկած, շանսեր ունի և դրանք վատը չեն։ Երկիրը լավն է, իսկ բնակչությունը՝ բավականին աշխատասեր։ Հայաստանը գտնվում է Հարավային Եվրոպայում, որը ո՛չ Մերձավոր Արևելք է, ո՛չ Կենտրոնական Ասիա։ Այստեղ սխրանքի տեղ կա և Հայաստանի համար այս առումով պատմությունը դեռ չի ավարտվել։ Այո, ծանր իրավիճակ է, բայց կարելի է հաշվարկել, ինչպես օրինակ՝ նարդիի դեպքում։ Եթե լավ զառ ընկնի, մենք առաջ կգնանք։ Դրան պետք է պատրաստվել», — ասել է նա։

Դերլուղյան նշել է, որ անկայուն իրավիճակն այժմ գլոբալ բնույթ է կրում։

«Նայեք մեր շուրջն աշխարհում, տեսնենք, թե որ երկրները, սկսած ԱՄՆ-ից, շարունակական անկայուն վիճակի մեջ չեն։ Ի ՞նչ է տեղի ունենում Իսրայելի հետ: Թեպետ մի կայուն երկիր կա,  ուր երեսուն տարի է՝ ոչինչ տեղի չի ունենում։ Խոսքը Ճապոնիայի մասին է։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, աշխարհում հիմա ինչ-որ սառցե շրջան է», — ասել է նա։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը կախված կլինի հենց հայերից և պետք չէ նայել ինչ-որ արտաքին ուժերի կողմը․ «Եկեք մտածենք, թե ինչպես ձևավորել արդյունավետ պետություն հենց երկրի ներսում»։

Գեորգի Դերլուղյանը նաև հույս հայտնեց, որ ճգնաժամը հաղթահարելու համար Սփյուռքի ներուժի ներգրավման հեռանկարն իրատեսական է:

«Մեր Սփյուռքի հայրենակիցները տարբեր են, բայց այժմ այնպիսի ծանր ցնցումներ են եղել, երկիրն այնպիսի ցնցումների առաջ է, որ պետք է մոբիլիզացնել Սփյուռքի ներուժը։  Պետք է օգտագործել Հայաստանի պատմության այս ծանր պահը ՝ Սփյուռքը մոբիլիզացնելու համար»,-ասաց նա։ 

Նա խոսել է նաև վերաբնակեցման հնարավորության մասին։

«Մեծ հոսք կա Ասիայից դեպի Եվրոպա և Հայաստանն այդ մեծ վերաբնակեցման ճանապարհին է։ Մարդիկ կգան Քրդստանից, Աֆղանստանից։ Աշխարհում շատ տեղեր կան, որտեղ ի տարբերություն Հայաստանի, շատ ավելի վատ են ապրում։ Փողոցներում արդեն նկատելի են այդ մարդիկ։ Սա Հայաստանի ապագայի տարբերակներից մեկն է», — նշեց նա։

Դերլուղյանն ընդգծել է, որ Սփյուռքը պատմական հայրենիքում չպետք է լինի զբոսաշրջիկ, որն իր  գրպանից փոքր գումարներ է տրամադրում:

«Ներդրումներ են պետք։ Ամեն ինչ կփոխվի Հայաստանում, եթե հաջողվի ներգրավել մի քանի միլիարդ դոլար։ Եթե անվտանգություն, լավ օդանավակայաններ, դպրոցներ լինեն  Հայաստան կտեղափոխվեն ապրելու։ Դպրոցներ, որտեղ երեխաները կարող են քայլել և հետո ընդունվել, օրինակ Հարվարդ։ Արդեն կան նման դպրոցներ, բայց դրանք պետք է շատ լինեն, հանուն որոնց կարող են  մարդիկ գալ Հայաստան։ Պետք են միլիարդավոր գումարներ, որոնք պետք է բավական խելամիտ տնօրինել, որպեսզի Հայաստանում մեծ թվով մարդիկ աշխատանքով ապահովվեն։ Հետո պետք է վերականգնել բանակը, ռազմարդյունաբերական համալիրը։ Այս հարցում Սփյուռքի դերը կարող է շատ մեծ լինել», — նշեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար չպետք է միայն ռազմական պլացդարմ լինի, ինչպես աղյուսը, որը խցկվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որպեսզի Ռուսաստանի համար դուռը չփակվի։

«Հայաստանը պետք է մոբիլիզացնի Սփյուռքին, որ մասնագետներ ներգրավելու համար հարմարավետ պայմաններ ստեղծի։ Հայաստանն ունի ներուժ և պետք է օգտագործել այն։ Միևնույն ժամանակ՝ պետք է գնալ ժողովրդավարական ճանապարհով», — ընդգծել է նա։

Գեորգի Դերլուգյանը միջազգային փորձագետ է, ռուս-ամերիկյան սոցիոլոգ, հրապարակախոս, պատմական գիտությունների թեկնածու:

Մանրամասները՝ տեսանյութում․ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+