Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:39

Գերիների թեման իշխանությունների համար ֆիասկո էր. Կարեն Վրթանեսյան

Երեկ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին հայ գերիների հերթական խմբի վերադարձի մասին: Լուրը հաստատվեց վարչապետի, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի մակարդակով: Ավելի ուշ պարզվեց, որ Բաքվից Երևան ժամանող ինքնաթիռը դատարկ է: Արդեն այսօր Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները  թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը, և որ երեկվա դեպքը կեղծ պրովոկացիա էր:  

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ իր համար փոքր-ինչ դժվար է նկարագրել երեկ տեղի ունեցածը:

«Ըստ էության, մենք սկզբից տեսանք, որ իշխանությանը մոտ շրջանակներն աղմուկ բարձրացրեցին գերիներ բերելու մասին, հետո պարզվեց՝ գերիները չեն եկել: Անկեղծ ասած, իմ մտքով դեռ երեկ մի շատ տհաճ բան անցավ, այդ պատճառով էլ մենք չշտապեցինք հղում տալ այդ պրոիշխանական շրջանակներին ու հայտարարել այդ մասին: Մտածեցինք, որ գուցե սա արվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջափակած մարդկանց շեղելու համար, բայց, ճիշտն ասած, ինքս էլ չէի հավատում, որ հնարավոր է նման բան լինի: Ամեն դեպքում, չշտապեցինք: Այսօր ստացվում է, որ, այնուամենայնիվ, ինչպես նշեց Ռ. Մուրադովը, ո՛չ եղել է գերիների թեմա, ո՛չ էլ պատրաստվում էին գերիներ բերել: Եվ այստեղ հարց է առաջանում, թե Մանե Գևորգյանը,  Տիգրան Ավինյանի խոսնակն ինչո՞ւ էին նման լուրեր տարածում»,-ասաց Կ. Վրթանեսյանը՝ նշելով, որ իր մտքով այլ պատասխան, քան դեռ երեկվա մտածածն էր, չի անցնում: 

«Գերիների թեման իշխանությունների համար ֆիասկո էր: Հարց է նաև, թե ինչո՞ւ էր պետք թեման ուռճացնել: Հնարավոր է և միգուցե իրենց էլ են ավելի վերևից խաբել, բայց հարց է նաև, թե ինչո՞ւ չսպասեցին, մինչև լուրը հաստատվի, նոր հայտարարեն: Ընդհանրապես կիրառվող տեխնոլոգիան պետք է իմաստ ու նպատակ ունենա, տվյալ դեպքում իրենք իրենց ոտքին «կրակեցին»: Իմաստը ո՞րն էր»,-նշեց նա:

Անդրադառնալով շրջանառվող վարկածներից մեկին, ըստ որի՝ այսպես հող է նախապատրաստվում «գերիներ՝ տարածքների դիմաց» բանաձևի իրականացման  համար՝ Կ. Վրթանեսյանը շեշտեց.

«Չեմ կարող ասել: Մի կողմից, իհարկե, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Ամեն անգամ թվում է, թե հասել ենք հատակին, հետո պարզվում է՝ հատակ չէր, ավելի շատ իջնելու տեղ ունեինք:  Միևնույն ժամանակ, մենք տեսել ենք, որ առանց դիմադրության բավականին տարածքներ այսպես, թե այնպես հանձնեցին:  Իսկապես շատ դժվար է այս իշխանության այս կամ այն քայլը մեկնաբանել, շատ դժվար է ինչ-որ տրամաբանություն գտնել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+