Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:21

Մանե Թանդիլյանը՝ Արցախում առկա խնդիրների մասին

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հարցազրույց է տվել Civilnet լրատվական կայքին։ Նա անդրադարձել է Արցախում տիրող վիճակին, խոսել սոցիալական խնդիրների մասին, որոնք, ինչպես ներկայացնում է նորանշանակ նախարարը, անհաշվելի են։ Նրա խոսքով՝ այսօր առաջնային խնդիրն արցախցիներին կացարանով, հագուստով ու սննդով ապահովելն է։

Մանե Թանդիլյանի ներկայացրած տվյալներով՝ այսօր Հայաստանից և ադրբեջանական կողմին անցած տարածքներից Արցախ է տեղափոխվել 40 հազար մարդ, սակայն, այս թվերը հստակ չեն, քանի որ առկա է նաև արցախցիների հաշվառման խնդիրը։ Նախարարը նկատեց, թե չնայած, որ բոլորն ապահովված են ժամանակավոր կացարաններով, նրանց հիմնական մասն ունի բնակարանային խնդիր, և Արցախի նախագահի հետ քննարկվում է հնարավորինս արագ տներ կառուցելու և նրանց տրամադրելու հարցը։ Մանե Թանդիլյանը խոսեց նաև ռուսական կողմի նախաձեռնությամբ 8000 բնակարանների կառուցման հնարավորության մասին, նշելով, որ այդ առնչությամբ քննարկումներ են ընթանում նախագահի մակարդակով, և այս պահին ճշտվում են նաև ժամկետները։ Նախարարը միաժամանակ կարևորեց գյուղական շրջանների վերաբնակեցումը։ Բացի կացարանի, հագուստի ու սննդի հարցերը լուծելը, նաև պետք է արցախցիներին աշխատանքով ապահովելու խնդիրը կարգավորել, որի համար, ըստ Թանդիլյանի, անհրաժեշտ է բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել։

Ի դեպ, հումանիտար օգնություն ցուցաբերելու, համագործակցելու համար նախարարը շնորհակալություն հայտնեց ռուսական կառավարությանը, սակայն նշեց, որ Արցախի բոլոր տնտեսական, քաղաքական հեռանկարներն ու ծրագրերը կապված են Հայաստանի հետ։

Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով ԼՀԿ խմբակցությունը լքած և քաղաքականությունից հեռացած Մանե Թանդիլյանն օրերս ստանձնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը՝ հայտարարելով․ «Ես գնում եմ Արցախ՝ ապրելու ու ապրեցնելու»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+