Արարատի մարզի Սիս գյուղի վերջնամասում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան բեռնափոխադրում իրականացնող գնացքին, կա զոհ, հաղորդում է ՀՀ ՆԳՆ-ն:
Ահազանգն Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է նոյեմբերի 21-ին՝ ժամը 06։14-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։






































