Վայոց ձորի մարզում շտապօգնության բժիշկները տանը հայտնաբերել են 1-ամյա տղայի դի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել է 1-ամյա Մոնթե Հ.-ի դին։
Ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։ Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքը հավելում է, որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։






































