Հուլիսի 18-ին Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է հոշոտված տղամարդու դի, հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ-ն դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 14։20-ի սահմաններում։ Տեղում, շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում, իրավապահները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։






































