Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մարմինը դիահերձարանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննության, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ուժային կառույցները:
«Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյայի մարմինը, որը չորեքշաբթի հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, այժմ դիահերձարանում է:
2022-ին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։ Մահից ժամեր առաջ Ավագյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ ցանկանում է արտահանձնվել ՀՀ ու չի խուսափում պատժից։
Նրա փաստաբան Նատալյա Չերնիկովան հայտարարել էր, թե չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանության վարկածին։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր սպանության վարկածը:





































