Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հուլիսի 21-ի կեսօրին ՌԴ քաղաքացի է մահացել, հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ տղամարդն Իտալիայից Ռուսաստան էր թռչում Երևանի տարածքով։
«ՌԴ քաղաքացի հանդիսացող ամուսնական զույգը Երևան էր ժամանել Իտալիայից։ Գրանցումից հետո տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրները հավելել են, որ փաստի առթիվ իրավասու մարմինների կողմից ընթացակարգերին համապատասխան հարուցվել է քրեական վարույթ:






































