Երևանում մայիսի 11-ին՝ երեկոյան ժամը 17:10-ին, ուժգին քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղի կտորը հարվածել է բակում գտնվող 23-ամյա 36 շաբաթական հղի կնոջը, հայտնում են Էրեբունի ԲԿ-ից;
Ըստ հաղորդագրության՝ նա տեղափոխվել է «Էրեբունի» ծննդատուն` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:
Հիվանդանոցում կատարվել է կեսարյան հատում, ծնվել է աղջիկ երեխա` ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խորը վնասվածքով:
Բժիշկները մոր և երեխայի վիճակը գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկել է հղիությունը` դեռևս չծնված երեխան:
Հայաստանում մայիսի 11-ին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք էր գրանցվել։ Երևանում և մարզերում քամին ծառեր էր տապալել, վնասել տանիքի թիթեղներ։