Հունվարի 21-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ փրկարարները տարհանել են 117 երեխայի և 29 աշխատակցի։
Հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 10։52-ին, որից հետո դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ
Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։Տեղեկությունն Armenia...






































