Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երկու տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 50 ուղևոր, հայտնում է The Sun-ը։
Ըստ պարբերականի՝ վիրավորներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: Նշվում է, որ տրամվայներում այդ պահին մոտ 100 մարդ է գտնվել:
Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ տրամվայներից մեկը պատահաբար փոխել է գծերը՝ բախվելով կայարանում կայանված երկրորդ տրամվային: