«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ՝ կախված վիճակում, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
«Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։