Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի, ABC-ի տեղական մասնաճյուղին հայտնել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։
Ըստ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության տվյալների՝ շրջանի հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է գրեթե 11 հազար հեկտարի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։
Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շենք։ Թաղամասում էլեկտրաէներգիայի ավելի քան 175 հազար սպառող մնացել է առանց հոսանքի։
Տեղական իշխանություններն օգնություն են խնդրել հարևան շրջանների հրշեջներից։ Վաշինգտոնից, Նևադայից և Օրեգոնից շտապօգնության անձնակազմեր են ուղարկվել հրդեհից տուժած շրջան: