Կապի խափանման հետևանքով շտապօգնության հեռախոսահամարը (103) չի գործում, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«103-ի փոխարեն կարելի է զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,- մանրամասնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







