Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Գերատեսչությունից հաղորդում են, որ հրդեհը մարվել է դեկտեմբերի 2-ին, ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։
Նաև հիշեցնում են, որ դեկտեմբերի 1-ին ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին․ մոտ 2 հա տարածքում այրվում են անտառամիջյան խաշամ և փայտի թափուկներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







