© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Երևան-Էջմիածին ճանապարհին ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել
Սեպտեմբերի 29-ին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ է տուժել, Armenia Today-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ գերատեսչության՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գործող Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նման արարքի համար նախատեսվում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում։
Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 21։55-ի սահմաններում «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Mitsubishi, BYD և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանցից մեկը՝ 9-ամյա երեխա։ Վարորդներից մեկը ՊՆ պայմանագրային զինծառայող է։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել







