Վանաձորի Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում մարտի 29-ի երեկոյան բախվել են «Օպել» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, կան տուժածներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Թե քանի տուժած կա, չի հաղորդվում






































