Երևան քաղաքի Թամանցիների փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 3 տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 16։08-ի սահմաններում բախվել են Mercedes-Benz և Ford մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։






































