ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Խորը վշտով տեղեկացանք Թամբլեր Ռիջում տեղի ունեցած մահաբեր կրակոցների մասին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- ասվում է X-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Կանադայի ժողովրդին և վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։
Կանադայի Թամբլեր Ռիջ դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել էր առնվազն 10 մարդ, այդ թվում՝ հրաձիգը։ ԶԼՄ-ները հայտնել էին 25 վիրավորի մասին։





































