Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի ծնողները տուժել են ավտովթարից, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել է Shamshyan.com-ը:
Կայքի տվյալներով՝ այսօր՝ 15:10-ի սահմաններում, Արագածոտնի մարզում Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված ԶԻԼ 130 մակնիշի ավտոմեքենային: Ford-ի վարորդն ու ուղևորը՝ Մինասյանի ծնողները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







