Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 11։36-ին ահազանգ է ստացվել, որ «Դուռնալու» կոչվող հանդամասում, ավտոմեքենան ընկել է ձորը։
Ըստ գերատեսչության՝ UAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է։ Փրկարարներն ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







