Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայրն ու 7-ամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Գ. Աղայանն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ, 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







