Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժած կա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 15։36-ին։ Ըստ գերատեսչության՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին Tesla մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան այրվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







