Սիրիայի Լաթաքիա նահանգում բռնկված հրդեհը հասել է Քեսաբի գյուղերից Տուզաղաճին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հետևում է Քեսաբի շուրջ բռնկված վտանգալից հրդեհին։
«Չնայած Սիրիայի պետության գերագույն ջանքերին, մինչ այժմ հնարավոր չէր հրդեհը մարել: Անտառային շրջաններում սկսված փոթորիկը պատճառ է դարձել, որ հրդեհը բորբոքվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ կաթողիկոսը հայ համայնքի պատասխանատուների հետ մշտական կապի մեջ է:
Հուլիսի սկզբներից անտառային հրդեհներ են բռնկվել Սիրիայում, Թուրքիայում, Հունաստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







