Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:46

Հայաստանում ուժեղ քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 5-ի․ ՆԳՆ

Հայաստանում ուժեղ քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 5-ի․ ՆԳՆ

Հունիսի 15-ին Հայաստանում ուժեղ քամու հետևանքով տուժածների թիվը հասել է 5-ի, հունիսի 14-15-ը Հայաստանում ուժեղ քամիների հետևանքով զոհեր չկան, տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Գերատեսչությունը մանրամասնել է, որ տուժածները հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Ժամը 16։10-ից Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու հետևանքով վնասվել էին շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել էին ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

«Ապարանում վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Վնասվել է նաև 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ»,- Ապարանի համայնքապետրանից տեղեկացրել են ՆԳՆ-ին։

ՆԳՆ տվյալներով՝ հունիսի 14-ից 15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Փրկարար ծառայությունը հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսել է փրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 205 փրկարար։

Հունիսի 14-ին Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով 38 արտակարգ դեպք էր գրանցվել։ Հունիսի 15-ին Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք էր ստացել 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+