Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ, այդ թվում՝ 1 երեխա, հայտնել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը հայտնել է, որ վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, 1-ը՝ երեխա։
«Բոլորն ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 14-ին Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով 38 արտակարգ դեպք էր գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







