Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Hyundai մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի հետևանքով վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Ըստ գերատեսչության՝ միջադեպի մասին ահազանգն ստացվել է ժամը 19:49-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







