Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:55

Գերմանիայում հայտնաբերել են նախորդ տարի անհետ կորած հայ ուսանողի դին

Գերմանիայում հայտնաբերել են նախորդ տարի անհետ կորած հայ ուսանողի դին

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հայտնաբերվել է մի քանի ամիս առաջ անհետ կորած սիրիահայ ուսանող Գրիգոր Աշնակլյանի դին, հայտնում է 301arm-ը։

Բժշկականի ուսանող, 25-ամյա Աշնակլյանն անհետ կորել էր 2024 թվականի հուլիսի 19-ին։ Վերջին անգամ այդ օրը նա հեռախոսով կապ էր հաստատել ընտանիքի հետ։

Ամիսներ տևած որոնումներից հետո, 2025 թվականի ապրիլի 5-ին, Վուրզենի Տրյոբելշայն շրջանում հայտնաբերվել էր նրա դին։ Հետաքննության տվյալներով՝ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։

Աշնակլյանը Գերմանիա էր ժամանել ութ ամիս առաջ՝ ուսումը շարունակելու նպատակով։ Ընկերներն ու ծանոթները նրան նկարագրում են որպես խելացի, շփվող և բարձր բարոյական արժեքներով անձնավորություն։

Տարբեր գնահատականներով՝ Գերմանիայում ապրում է 50-70 հազար հայ։ Ճշգրիտ թվերը տարբերվում են՝ կախված աղբյուրներից և հաշվարկների ժամանակից։ Գերմանիայում Հայաստանի դեսպանատան տվյալներով՝ հայ համայնքի թիվը կազմում է մոտ 50-60 հազար մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+