Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:50

Մոսկվայում մահափորձ է կատարվել «Արբատ» գումարտակի հայազգի հրամանատարի դեմ․ ԶԼՄ

Մոսկվայում մահափորձ է կատարվել «Արբատ» գումարտակի հայազգի հրամանատարի դեմ․ ԶԼՄ

Փետրվարի 3-ին Մոսկվայի Алые паруса էլիտար բնակելի համալիրի շքամուտքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ մարդ, կա 4 վիրավոր, որոնց թվում է հայազգի Արմեն Սարգսյանը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրները տեղեկացել են, որ Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված և մանրակրկիտ ծրագրված էր:

Interfax-ը գրել է, որ Սարգսյանը գլխավորում է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիան և Ուկրաինայում հիմնել է ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցող կամավորական «Արբատ» գումարտակը։ Կայքը նշել է, որ Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի։

Մոսկվայի դատախազությունը և քննչական մարմինները հետաքննություն են սկսել։ Դեպքի վայր է ժամանել նաև մայրաքաղաքի քննչական կոմիտեի ղեկավարը։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Քննիչները շարունակում են աշխատել կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի»-ն գրել է, որ Սարգսյանին ծանր վիճակում հոսպիտալացրել են, նրա ոտքն անդամահատում են։

Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, բայց երիտասարդ տարիքից սկսել է ապրել Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2022 թվականի սեպտեմբերին Սարգսյանը հայտարարել էր Դոնբասի «Վայրի դիվիզիայի» կազմում հայկական գումարտակի ստեղծման մասին։ 2023 թվականի ամռանը գումարտակը դարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+