Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, 25 ուղևոր տեղափոխող իրանական համարանիշներով Scania մակնիշի ավտոբուսը Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդի ինքնությունը:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոբուսն Իրանից վերադառնում էր Հայաստան, 25 ուղևորների հիմանական մասը ՀՀ քաղաքացիներ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







