Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և կարճ ժամանակահատվածում վերականգնել վթարը, ինչից հետո գազամատակարարումը սկսվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







