Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:47

«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի ծովածոցից ջուր է կլանել

«Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի ծովածոցից ջուր է կլանել

«Միլթոն» փոթորիկը, որը հարվածել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին, Թամպա ծովածոցից ջուր է կլանել, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The New York Times-ին։

Փոթորկի հետևանքով Թամպա ծովածոցում տեղի է ունեցել հազվագյուտ երևույթ, որը կոչվում է «հակադարձ փոթորկի ալիք»։ Փոթորիկը ժամանակավորապես դուրս է մղել ջուրը՝ բացելով հատակը։

Ինչպես բացատրել է Փենսիլվանիայի լանդշաֆտային ճարտարապետության համալսարանի աշխատակից Փիթեր Ստեմփելը, այս երևույթը տեղի է ունենում, երբ ափից փչող քամին այնքան ուժեղ է, որ ջուրը տեղափոխում է ափամերձ ծովածոցերից: Ֆլորիդայի Արտակարգ իրավիճակների կառավարման բաժինը կոչ է արել մարդկանց չքայլել ծովածոցի բաց հատակով, քանի որ ջուրը ցանկացած պահի կարող է նորից ներթափանցել:

ԱՄՆ-ով անցնող փոթորիկները բազմիցս «ցամաքեցրել են» Թամպա ծովածոցը։ 2022 թվականին «Յան» փոթորկի ժամանակ ջուրը նույնպես մի քանի ժամով ցամաքել էր ծովածոցից, որից հետո կտրուկ վերադարձել էր, երբ քամիները դադարել էին:

Հոկտեմբերի 9-ին «Միլթոն»-ը հարվածել էր ԱՄՆ-ին, քամու արագությունը գերազանցել էր 252 կմ/ժ-ը: Փոթորկի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ավելի քան 100 տուն՝ ավերվել։ Առնվազն 1,6 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+